Եվրոպական խորհրդարանը X սոցիալական ցանցում հայտարարություն է տարածել, շեշտելով, որ չի ճանաչում Վրաստանի ներկայիս կառավարությունը։ «Վրաստանը չի կարողանա միանալ ԵՄ-ին, քանի դեռ նրա կառավարությունը չի փոխել իր ավտորիտար ուղղվածությունը։ ԵՄ-ին Վրաստանի անդամակցությունը փաստացի դադարեցված է՝ մինչև արդար ընտրությունների անցկացում»,- նշված է հայտարարության մեջ։               
 

Ադրբեջանական զինուժը կիրառել է 60 և 82- միլիմետրանոց ականանետներ՝ արձակելով 5 արկ

Ադրբեջանական զինուժը կիրառել է 60 և 82- միլիմետրանոց ականանետներ՝ արձակելով 5 արկ
05.03.2017 | 21:48

Մարտի 4-ին և լույս 5-ի գիշերը Ղարաբաղի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 55 անգամ, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 600 կրակոց:

Առաջնային գծի արևելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև 60 և 82-միլիմետրանոց ականանետներ՝ արձակելով 5 արկ: Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ-մարտավարական իրադրությանը և շարունակում իրականացնել մարտական դիրքերի հուսալի պահպանություն:

Դիտվել է՝ 1611

Մեկնաբանություններ