ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 

Թբիլիսիում հայ մարզիկները հաղթել են ադրբեջանցի մրցակիցներին

Թբիլիսիում հայ մարզիկները հաղթել են ադրբեջանցի մրցակիցներին
20.03.2017 | 16:05

Թբիլիսում երեկ տեղի է ունեցել Կունգ ֆուի Եվրասիայի գավաթի մրցաշարը, որին մասնակցել են ՈՒզբեկստանի, Դաղստանի, Վրաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի հավաքականները։ Կունգ ֆուի Հայաստանի հավաքականը մրցաշարից 11 ոսկե մեդալ է նվաճել, 1՝ բրոնզե։

Հայաստանի ընտրանու 2 մարզիկ մրցել են ադրբեջանցի մարզիկների հետ։ Երկու մարտում էլ հայերը հաղթանակ են տարել, որից մեկը մարտն ակնհայտ պարտվելու ու հետագա պայքարը վարել չկարողանալու պատճառով դադարեցրել մասնակցությունը։ Ադրբեջանցի մարզիկների նկատմամբ հաղթանակ են տարել մինչև 57 կգ քաշային կարգում 17-19 տարեկանների հավաքականի մարզիկ Հայկ Գասպարյանն ու մինչև 57 կգ քաշային կարգում 15-17 տարեկանների հավաքականի մարզիկ Վարդան Աբրահամյանը։ Հայաստանի Կունգ ֆուի ֆեդերացիան մրցաշարին մասնակցել է Հայաստանի ու Արցախի մարզիկներով։

Դիտվել է՝ 791

Մեկնաբանություններ