ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 

Արցախի նախագահն ու ՀՀ փոխարտգործնախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր

Արցախի նախագահն ու ՀՀ փոխարտգործնախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
24.03.2017 | 00:35

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մարտի 23-ին ընդունել է ՀՀ արտգործնախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանին: Հանդիպմանը, որին մասնակցում էր ԱՀ ԱԳ նախարար Կարեն Միրզոյանը, քննարկվել են արտաքին քաղաքականությանը և այդ ոլորտում հայկական երկու պետությունների փոխգործակցության հարցեր:

Դիտվել է՝ 1311

Մեկնաբանություններ