ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 

Դավիթ Բաբայան. Ժամանակն է, որ միջազգային հանրությունը խիստ արձագանքի Բաքվի գործողություններին

Դավիթ Բաբայան. Ժամանակն է, որ միջազգային հանրությունը խիստ արձագանքի Բաքվի գործողություններին
17.05.2017 | 00:22

Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի տարածքի գնդակոծումը և ռազմական տեխնիկան ոչնչացնելու փորձը այս պետության ահաբեկչական էության հերթական դրսևորումն է՝ ասել է Լեռնային Ղարաբաղի նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը՝ մեկնաբանելով մայիսի 15-ի միջադեպը:


«Բարեբախտաբար, ղարաբաղյան կողմը կորուստներ չունի: Ոչ մարդկային, ոչ ռազմական տեխնիկայի: Մասամբ վնասվել է վառելանյութի մեքենան»,- նշեց Դավիթ Բաբայանը: Նա ընդգծեց, որ Ադրբեջանի գործողություններն ուղղված են միջազգային հանրության դեմ. «Ադրբեջանը մի քանի տարի փորձում էր հասնել Երևանում ԵԱՀԿ գրասենյակի փակմանը և ի վերջո հասավ դրան, կազմակերպություն, որի հովանու ներքո են անցկացվում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցությունները: Ցավոք, միջազգային հանրությունը մինչ օրս հանդես չի եկել Բաքվի գործողությունների դեմ խիստ արձագանքով: Մինչդեռ արդեն ժամանակն է: Այս ագրեսիան, վերջին հաշվով, ուղղված է ոչ միայն Լեռնային Ղարաբաղի դեմ, այլև ԵԱՀԿ-ի և ամբողջ միջազգային իրավունքի»: Դավիթ Բաբայանի խոսքով՝ Ադրբեջանի նման գործողություններն ունեն իրենց պատճառները: Առաջին հերթին երկրի տնտեսական վիճակի վատթարացումը, այդ թվում՝ Ադրբեջանի Միջազգային բանկի փակումը, որը որպես «հուսալի» բանկ էր քարոզվում: «Իրականում Ադրբեջանը տնտեսական ճգնաժամի շեմին է: Դրան գումարած, որ տնտեսական վիճակի վատթարացումն արտացոլվում է սոցիալական իրադրության վրա: Աճում է բնակչության անվստահությունը, և պատահական չէ, որ Ադրբեջանի իշխանությունները ընդդիմադիր կայքերը փակեցին, այնուհետև ընդհանրապես արգելեցին «Ազատություն» ռադիոկայանի եթեր արձակումը: Սա սեփական ժողովրդի նկատմամբ ահաբեկչություն է:

Իսկ բնակչությանը խնդիրներից շեղելու համար շեշտադրումը կատարվում է արտաքին սպառնալիքի գործոնի վրա, և այս հարցում Ադրբեջանի իշխանությունները ոչ մի մեթոդից չեն խորշում՝ պարբերաբար սադրանքների դիմելով»,- նշեց Դավիթ Բաբայանը՝ հավելելով, որ համանման փորձերը անհաջող կլինեն:

Դիտվել է՝ 1859

Մեկնաբանություններ