ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 

Թուրքիայի դատախազության սպասելի հայտնագործությունը

Թուրքիայի դատախազության սպասելի հայտնագործությունը
13.06.2017 | 01:17

Անկարայի գլխավոր դատախազությունից հայտարարել են, որ ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովի սպանությունը պատվիրել են իսլամի քարոզիչ Ֆեթհուլլահ Գյուլենի կողմնակիցները ( FETO կազմակերպություն):

Նշվում է, որ ոճրագործ Մևլութ Ալթինթաշը կապի մեջ է եղել FETO-ի հետ, որի անդամներից մեկից պատվեր է ստացել: Ալթինթաշի իրերում հայտնաբերվել է ձայնագրություն՝ կապված սպանության նախապատրաստման հետ:

Դիտվել է՝ 1886

Մեկնաբանություններ