Պենտագոնը կոչ է անում Ճապոնիային և Ավստրալիային պարզաբանել, թե ինչ դեր կստանձնեն, եթե ԱՄՆ-ը և Չինաստանը պատերազմ սկսեն Թայվանի պատճառով՝ հաղորդում է Financial Times-ը։ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունն այս հարցը բարձրացրել է երկու երկրների պաշտպանության նախարարների հետ վերջերս կայացած բանակցությունների ժամանակ։               
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
16.06.2017 | 00:20

Թշվառական են նաև այն մարդիկ, և մեռյալ իրերի վրա է նրանց հույսը, ովքեր աստվածներ համարեցին մարդկային ձեռքի գործերը, ոսկին և արծաթը, արվեստի ճարտար կերտվածքները, կենդանիների նմանությունները կամ նախնիների ձեռակերտ չնչին ինչ-որ քար։ Եվ եթե որևէ ատաղձագործ, սղոցելով ինչ-որ գեղեցիկ մի ծառ, վարպետորեն քերել է նրա ողջ կեղևը և կյանքում օգտագործելու համար պատրաստել վայելուչ և պիտանի մի անոթ, կամ անպետք, խոտելի և ծռտիկ-մռտիկ փայտը վերցրել ու տաշել է գործի խոր իմացությամբ և իմաստուն խելամտությամբ ձևավորել` նմանեցրել մարդու կերպարանքին։


Իմաստություն Սողոմոնի 13. 10-11...13

Դիտվել է՝ 2273

Մեկնաբանություններ