ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է անհրաժեշտության դեպքում կրկին ոչնչացնել Իրանի միջուկային ծրագրի օբյեկտները։ Սպիտակ տան ղեկավարը հիշեցրել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչիի խոսքերը Fox News-ին տված հարցազրույցից՝ երկրի միջուկային օբյեկտների շատ լուրջ վնասի և ոչնչացման մասին։               
 

Հետագա իրադարձությունների պատասխանատվությունն ընկնում է Ադրբեջանի վրա. ԱԳՆ

Հետագա իրադարձությունների պատասխանատվությունն ընկնում է Ադրբեջանի վրա. ԱԳՆ
17.06.2017 | 17:55

Կանխամտածված սադրանք Ադրբեջանի կողմից. զինված խումբը սպանել է Արցախի պաշտպանության բանակի զինծառայողներ: Այս մասին, թվիթերի իր էջում գրել է ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը:


«Բաքուն կրելու է հետագա զարգացումների պատասխանատվությունը»,- հավելել է նա:
Ավելի վաղ հայտնել էինք, որ հունիսի 16-ին՝ ժամը 18:05-ի սահմաններում, հակառակորդը հաստոցավոր հակատանկային նռնականետերից խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը ՊԲ կենտրոնական ենթակայության զորամասերից մեկի պահպանության տեղամասի ուղղությամբ, ինչի հետևանքով մահացու վիրավորումներ են ստացել ՊԲ զինծառայողներ Արայիկ Ռուդիկի Մատինյանը (ծնված 1997թ.), Վիգեն Ժիրայրի Պետրոսյանը (ծնված 1997թ.) և Վարդան Ծովակի Սարգսյանը (ծնված 1997թ.):


Բացի այդ, այսօր՝ հունիսի 17-ի առավոտյան, ադրբեջանական կողմը հյուսիսային ուղղությամբ դիմել է հերթական սադրանքի, որի հետևանքով ժամը 09.40-ի սահմաններում մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1997թ. ծնված Նարեկ Տիգրանի Գասպարյանը:

Դիտվել է՝ 2038

Մեկնաբանություններ