ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 

Էդուարդ Շարմազանովը` Յան Բարտոշեկին

Էդուարդ Շարմազանովը` Յան Բարտոշեկին
30.06.2017 | 15:23

Հունիսի 29-ին ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Չեխիա բարեկամական խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը Պրահայում հանդիպել է Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի փոխնախագահ Յան Բարտոշեկի հետ: ԱԺ փոխնախագահը 2017-ի ապրիլի 25-ին Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի կողմից Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձև ընդունելու ուղղությամբ կատարած աշխատանքի, չեխ-հայկական միջխորհրդարանական կապերն ամրապնդելու համար Յան Բարտոշեկին հանձնել է ՀՀ ԱԺ պատվո մեդալ:

«Տարիներ շարունակ Դուք պայքարել և պայքարում եք ահաբեկչությունների, ցեղասպանությունների ժխտման դեմ ու հանուն մարդու իրավունքների պաշտպանության: Այսօր էլ մեր եղբայրներն Արցախում պայքարում են իրենց անկախ և ազատ ապրելու իրավունքի համար՝ կառուցելով ազատ Արցախ: Այցելեք Արցախ և կհամոզվեք, որ Արցախի քաղաքացիները կառուցում են ժողովրդավարական պետություն»՝ ասել է Էդուարդ Շարմազանովը: Նա նշել է, որ Հայաստանը մեծ կարևորություն է տալիս խորհրդարանական դիվանագիտության զարգացմանը: Արժևորելով Չեխիայի հետ բարեկամական կապերի կայուն զարգացումը` նա ընդգծել է, որ վերջին տարիներին դրական շարժ է նկատվում երկկողմ հարաբերություններում:

Դիտվել է՝ 4630

Մեկնաբանություններ