Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը երեքշաբթի հայտարարել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունները տեղի կունենան այս շաբաթ՝ Ստամբուլում, և Թուրքիան ակնկալում է, որ երկխոսությունը կշարունակվի։ Թուրքական պատվիրակությունը ևս ներկայացված կլինի Ստամբուլում անցկացվելիք բանակցություններին։               
 

Սահմանին այս պահին համեմատաբար հանգիստ է, անցնող գիշերն էլ համեմատաբար լարված չի եղել

Սահմանին այս պահին համեմատաբար հանգիստ է, անցնող գիշերն էլ համեմատաբար լարված չի եղել
06.07.2017 | 15:30

Սահմանին այս պահին համեմատաբար հանգիստ է՝ ասել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։ «Ընդհանրապես, ցերեկվա ժամերին համեմատաբար հանգիստ է լինում, բայց անցնող գիշերն էլ համեմատաբար լարված չի եղել, քիչ են եղել կրակոցները»,- նշեց նա։ Անդրադառնալով ադրբեջանական հայտարարություններին, թե հայկական կողմն է առաջինը կրակ բացել՝ Արծրուն Հովհաննիսյանն ասաց, թե այդ ամենը ծիծաղելի է։ «Քաղաքական ու ռազմական բոլոր աստիճաններում նրանք առիթը բաց չեն թողնում ասելու, որ իրենք խախտում են, լավ են անում, որ խախտում են, լավ են անում, որ կրակում են ու հետո, երբ որ ունենում են որոշակի կորուստներ, հայտարարում են, թե մենք չենք խախտել, սա ծիծաղ է առաջացնում»,- ասաց նա։ ՀՀ պաշտպանության նախարարության խոսնակն ասաց, որ Ադրբեջանն ինչ-որ առումով նոր զինատեսակ էր կիրառում վերջին օրերին։

«Որովհետև երկար ժամանակ չէր կիրառվել, դա համազարկային կայաններն են՝ TR-107-ը թուրքական արտադրության, բայց ինչ-որ առումով է նոր, վերջին տարիներին կիրառվել է այս զինատեսակը, բայց ապրիլից հետո, երբ որ լարումը թուլացել էր, երկար ժամանակ չէր կիրառվել այս միջոցը»,- ասաց Ա. Հովհաննիսյանը։

Դիտվել է՝ 4456

Մեկնաբանություններ