Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ֆրանսիան սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստում պաշտոնապես կճանաչի Պաղեստին պետությունը։ «Ֆրանսիացիները խաղաղություն են ցանկանում Մերձավոր Արևելքում։ Եվ մենք ի զորու ենք իսրայելցիների, պաղեստինցիների, մեր եվրոպացի և միջազգային գործընկերների հետ միասին ապացուցելու, որ դա հնարավոր է»,- ընդգծել է Ֆրանսիայի նախագահը։               
 

Լևոն Մնացականյան. Արցախում բոլոր պաշտոնյաների երեխաները ծառայում են պաշտպանության բանակում

Լևոն Մնացականյան. Արցախում բոլոր պաշտոնյաների երեխաները ծառայում են պաշտպանության բանակում
30.07.2017 | 14:25

Արցախի Հանրապետությունում չկա մի պաշտոնյա, որի որդին զորակոչային տարիքի լինի և չծառայի բանակում՝ Հանրային հեռուստաընկերության «Օրակարգից դուրս» հաղորդման ժամանակ ասել է ԱՀ պաշտպանության նախարար, պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը: «Արցախում բոլոր պաշտոնյաների երեխաները ծառայում են պաշտպանության բանակում»,- ասել է ՊԲ հրամանատարը` անդրադառնալով դիտարկմանը, թե Հայաստանում շատ է քննարկվում պաշտոնյաների որդիների ծառայել-չծառայելու հարցը:

Լևոն Մնացականյանն ընդգծել է` այսօր բանակը կարիք ունի, որ հասարակությունը լինի սպայի, զինծառայողի կողքին. «Հատկապես այն սպաների, զինծառայողների, ովքեր առաջադրանք կատարելու ընթացքում վիրավորվել են և կարիք ունեն աջակցության: Բանակ-հասարակություն կապը խորացնելու կարիք ունենք, որովհետև նման հարաբերությունները զինվորական
ծառայության ընթացքում օգնում են զինվորական անձնակազմին՝ հատկապես ժամկետային զինծառայողներին»,- ասել է Լևոն Մնացականյանը:

Դիտվել է՝ 11860

Մեկնաբանություններ