Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը երեքշաբթի հայտարարել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունները տեղի կունենան այս շաբաթ՝ Ստամբուլում, և Թուրքիան ակնկալում է, որ երկխոսությունը կշարունակվի։ Թուրքական պատվիրակությունը ևս ներկայացված կլինի Ստամբուլում անցկացվելիք բանակցություններին։               
 

Սերգեյ Լավրով. Ինչու Ղարաբաղյան հակամարտությունը մինչև այսօր չի լուծվել

Սերգեյ Լավրով. Ինչու Ղարաբաղյան հակամարտությունը մինչև այսօր չի լուծվել
01.09.2017 | 21:49

Ռուսաստանը պատասխանատու երկիր է և հստակ հավատարիմ է մնում այն համաձայնագրերին, որոնք ընդունվել են վերջին 20 տարիներին ԵԱՀԿ-ում և Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդում, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ ելույթ ունենալով Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի ուսանողների և դասախոսների առջև:

«Այդ համաձայնագրերում զետեղված են կողմերի ցանկությունը՝ Եվրաատլանտյան կազմակերպությունում և Եվրասիայում ձևավորել գործընկերության համար հավասար անվտանգության տարածք, նաև երաշխիքներ, որ մեզնից ոչ-ոք չի ամրապնդի իր անվտանգությունն ի հաշիվ այլոց անվտանգության»,- նշել է նա: Լավրովը ափսոսանք է հայտնել, որ այդ համաձայնագրերը «այդպես էլ թղթի վրա են մնացել»:

«Դրանք իրավաբանորեն պարտադիր դարձնելու մեր բոլոր փորձերը արևմտյան գործընկերների կողմից մերժվել են,- նշել է նա:- Ես վստահ եմ՝ եթե անբաժան հավասար անվտանգությունը ստանար իրավաբանական պարտադիր ձևակերպում, շատ հակամարտություններ, որոնք այսօր Եվրոպայում պահպանվում են, վաղուց կարգավորված կլինեին»:
ԱԳՆ ղեկավարի կարծիքով դա վերաբերում է նաև ղարաբաղյան և մերձդնեստրյան հակամարտություններին: «Իսկ ուկրաինական ճգնաժամն ի սկզբանե չէր լինի»,- իր խոսքն ավարտել է նա:

Դիտվել է՝ 3717

Մեկնաբանություններ