ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 

Ահազանգ է ստացվել, որ Ազգային ժողովի շենքում ռումբ կա

Ահազանգ է ստացվել, որ Ազգային ժողովի շենքում ռումբ կա
02.09.2017 | 15:12

Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 06:56-ին, ահազանգ է ստացվել, որ Բաղրամյան 19 հասցեում գտնվող Ազգային ժողովի շենքում ռումբ կա տեղադրված:


Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը: Դեպքի վայրում է ԱԻՆ ՓԾ ՔՊ վարչության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներական ջոկատի հրամանատարը:
ՀՀ Ազգային ժողովի շենքում այս պահին հետախուզություն է իրականացվում, փոխանցեցին արտակարգ իրավիճակների նախարարությունից։

Դիտվել է՝ 3107

Մեկնաբանություններ