Պենտագոնը կոչ է անում Ճապոնիային և Ավստրալիային պարզաբանել, թե ինչ դեր կստանձնեն, եթե ԱՄՆ-ը և Չինաստանը պատերազմ սկսեն Թայվանի պատճառով՝ հաղորդում է Financial Times-ը։ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունն այս հարցը բարձրացրել է երկու երկրների պաշտպանության նախարարների հետ վերջերս կայացած բանակցությունների ժամանակ։               
 

Թանկի դեպքում կվճարեն և՛ պետությունը, և՛ անհատը

Թանկի դեպքում  կվճարեն  և՛ պետությունը, և՛ անհատը
08.09.2017 | 00:53

Առողջապահության ոլորտից համաֆինանսավորումը կարծես սահուն անցում է կատարում սոցիալական մեկ այլ ոլորտ։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը կառավարության երեկվա նիստում առաջարկեց, որ թանկարժեք սայլակների ու լսողական ապարատների ձեռքբերման դեպքում անձը որոշակի վճար կատարի։ Մյուս դեպքերում այդ սարքավորումները կտրամադրվեն անվճար։ Նկատենք, որ երկու դեպքում էլ այդ սարքավորումները տրամադրվելու են պետական երաշխավորագրերով։

Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 2618

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ