Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ֆրանսիան սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստում պաշտոնապես կճանաչի Պաղեստին պետությունը։ «Ֆրանսիացիները խաղաղություն են ցանկանում Մերձավոր Արևելքում։ Եվ մենք ի զորու ենք իսրայելցիների, պաղեստինցիների, մեր եվրոպացի և միջազգային գործընկերների հետ միասին ապացուցելու, որ դա հնարավոր է»,- ընդգծել է Ֆրանսիայի նախագահը։               
 

Ներկայացուցիչների պալատը հավանություն տվեց ԼՂ-ում ականազերծում իրականացնող HALO Trust-ին ֆինանսավորելու նախաձեռնությանը

Ներկայացուցիչների պալատը հավանություն տվեց ԼՂ-ում ականազերծում իրականացնող HALO Trust-ին ֆինանսավորելու նախաձեռնությանը
09.09.2017 | 09:16

Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել Հանրապետական կոնգրեսական Դեյվիդ Վալադաոյի օրենսդրական նախաձեռնությանը՝ Լեռնային Ղարաբաղում ականազերծման աշխատանքներ իրականացնող միջազգային կազմակերպությանը՝ HALO Trust-ին ֆինանսական միջոցներ հատկացնելու հարցով։

ԱՄՆ-ը 2000-ից շարունակաբար ֆինանսական միջոցներ է հատկացրել Ղարաբաղում աշխատող փոքրաթիվ միջազգային մարդասիրական կազմակերպություններից HALO Trust-ին՝ պատերազմի ընթացքում ականապատված Ղարաբաղի տարածքը մաքրելու համար: Վալադաոյի նախագծով՝ այս անգամ խոսքը 1,5 միլիոն դոլարի մասին է։ HALO Trust-ի գնահատմամբ, դեռևս 8 միլիոն դոլար է անհրաժեշտ Լեռնային Ղարաբաղն ամբողջությամբ ականազերծելու համար։


Ֆինանսական միջոցների առկայության դեպքում կազմակերպությունն իր աշխատանքները Ղարաբաղի տարածքում կարող է ավարտին հասցնել արդեն 2020-ին։

Դիտվել է՝ 4270

Մեկնաբանություններ