Պենտագոնը կոչ է անում Ճապոնիային և Ավստրալիային պարզաբանել, թե ինչ դեր կստանձնեն, եթե ԱՄՆ-ը և Չինաստանը պատերազմ սկսեն Թայվանի պատճառով՝ հաղորդում է Financial Times-ը։ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունն այս հարցը բարձրացրել է երկու երկրների պաշտպանության նախարարների հետ վերջերս կայացած բանակցությունների ժամանակ։               
 

Ավանդական ոճը գրավում է զբոսաշրջիկներին

Ավանդական ոճը գրավում է զբոսաշրջիկներին
18.09.2017 | 20:03

«Հայաստան-Սփյուռք» 6-րդ համահայկական համաժողովի շրջանակում Մարզահամերգային համալիրում տաղավարներով ներկայանում էին «Սարդարապատի հերոսահամարտի հուշահամալիրը», «Զանգակ» հրատարակչությունը, «Էդիտ Պրինտ» հրատարակչությունը, «Հայկական վիրտուալ համալսարանը», «Մշակութային վերածնունդ հիմնադրամը» , «Թուֆենկյան հոսփիթալիթին» և այլն:

«Թուֆենկյան հոսփիթալիթի» հյուրանոցների ցանցի վաճառքի բաժնի կոորդինատոր ԱՆԻ ԳԱԼՍՏՅԱՆԸ մեզ հետ զրույցում ասաց, որ «Թուֆենկյան հոսփիթալիթին» գործում է ավելի քան 15 տարի: Հյուրանոցներ ունեն Երևանում, Ալավերդիում, Դիլիջանում, Սևանում: «Թուֆենկյան հոսփիթալիթին» կառուցված է ավանդական ոճով, ինչը և գրավում է զբոսաշրջիկներին: Ծառայությունները մատուցում են եվրոպական չափանիշներին համապատասխան: Անի Գալստյանը հավելեց, որ առաջին անգամ է մասնակցում այս ցուցադրությանը. «Սա նոր ծանոթությունների, նոր կապեր ստեղծելու լավ հարթակ է: Իհարկե, կազմակերպչական առումով շատ անելիք կա դեռ, բայց սկիզբը ես ողջունում եմ»:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 2365

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ