Եվրոպական խորհրդարանը X սոցիալական ցանցում հայտարարություն է տարածել, շեշտելով, որ չի ճանաչում Վրաստանի ներկայիս կառավարությունը։ «Վրաստանը չի կարողանա միանալ ԵՄ-ին, քանի դեռ նրա կառավարությունը չի փոխել իր ավտորիտար ուղղվածությունը։ ԵՄ-ին Վրաստանի անդամակցությունը փաստացի դադարեցված է՝ մինչև արդար ընտրությունների անցկացում»,- նշված է հայտարարության մեջ։               
 

Պիկեն մասնակցել է Կատալոնիայի անկախության հանրաքվեին

Պիկեն մասնակցել է Կատալոնիայի անկախության հանրաքվեին
02.10.2017 | 13:11

«Բարսելոնի» և Իսպանիայի հավաքականի պաշտպան Ժերար Պիկեն մասնակցել է Կատալոնիայի` Իսպանիայից անկանխանալու հանրաքվեին:


«Ես արդեն քվեարկել եմ: Միասին մենք անկասելի պաշտպանություն ենք ժողովրդավարության համար»,- գրել է Պիկեն «Թվիթերի» իր էջում` տեղադրելով քվեարկության լուսանկարը: Ավելի վաղ Պիկեն կատալոնացիներին կոչ էր արել քվեարկել Կատալոնիայի անկախության համար: Հանրաքվեն աջակցել են նաև «Բարսելոնի» նախկին գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան, ֆուտբոլիստներ Կառլես Պույոլն ու Չավին:

Դիտվել է՝ 1388

Մեկնաբանություններ