Պենտագոնը կոչ է անում Ճապոնիային և Ավստրալիային պարզաբանել, թե ինչ դեր կստանձնեն, եթե ԱՄՆ-ը և Չինաստանը պատերազմ սկսեն Թայվանի պատճառով՝ հաղորդում է Financial Times-ը։ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունն այս հարցը բարձրացրել է երկու երկրների պաշտպանության նախարարների հետ վերջերս կայացած բանակցությունների ժամանակ։               
 

Ավարտվել է «Թուրքական հոսքի» կառուցումը ռուսական տարածքում

Ավարտվել է «Թուրքական հոսքի» կառուցումը ռուսական տարածքում
05.11.2017 | 15:42

«Թուրքական հոսք» ծովային գազատարի առաջին գիծը հասել է Թուրքիայի բացառիկ տնտեսական գոտի: Խողովակաշարերի տեղադրման աշխարհում խոշորագույն Pioneering Spirit նավը նշել է այս իրադարձությունը՝ ծովում ռուսական և թուրքական դրոշներով խողովակներ տեղակայելով, որ խորհրդանշում է երկու երկրի սահմանի հատման մասին:

448 կմ տարածությամբ խողովակներ են տեղադրվել գազամուղի երկու գծով: Վեց ամսում կառուցվել է ծովային հատվածի 25 տոկոսը: Դա համապատասխանում է կառուցման աշխատանքների նախատեսված գրաֆիկին: Ակնկալվում է, որ «Թուրքական հոսքով» գազի մատակարարումը կսկսվի 2019-ի դեկտեմբերին:

Դիտվել է՝ 4425

Մեկնաբանություններ