ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Մեհմեդ Թալեաթ փաշայի անունով կոչելու մասին Թուրքիայի խորհրդարանում ներկայացված օրինագծին: «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի Հանրապետությունը հաշվի է առնում Թուրքիայի Հանրապետության կառավարության պաշտոնական դիրքորոշումներն ու որոշումները»,- նշված է ԱԳՆ-ի արձագանքում։               
 

Վանա լճի հատակին 3000 տարվա ամրոց է գտնվել

Վանա լճի հատակին 3000 տարվա ամրոց է գտնվել
13.11.2017 | 09:35

Վանա լճի հատակին 3000 տարվա պատմություն ունեցող պատմական ամրոց է հայտնաբերվել` գրում է «Միլլիեթը»: Վանի «Յուզունջու Յըլ» համալսարանի ջրային հետազոտությունների ֆակուլտետի դասախոս, պրոֆեսոր Մուսթաֆա Ակքուշը լրագրողների հետ զրույցում նշել է, որ հայտնաբերված ամրոցը պատկանում է ուրարտական ժամանակաշրջանին:

600 000 տարվա պատմություն ունեցող Վանա լճի մակարդակը պատմական որոշակի ժամանակահատվածում իջել է, մարդիկ ջրի ափին կառուցել են տարբեր շինություններ: Երբ ջրի մակարդակը նորից բարձրացել է, բնակչությունը հետ է քաշվել, իսկ նրանց թողած քաղաքակրթական հետքերը մնացել են ջրի տակ: Վանա լճի ջուրը աղի է և ամրոցի պատերը հիանալի պահպանվել են ջրի տակ:

Դիտվել է՝ 2485

Մեկնաբանություններ