ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Մեհմեդ Թալեաթ փաշայի անունով կոչելու մասին Թուրքիայի խորհրդարանում ներկայացված օրինագծին: «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի Հանրապետությունը հաշվի է առնում Թուրքիայի Հանրապետության կառավարության պաշտոնական դիրքորոշումներն ու որոշումները»,- նշված է ԱԳՆ-ի արձագանքում։               
 

Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախումբը հանդես կգա Վալետայի Սուրբ Գևորգի հրապարակում

Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախումբը հանդես կգա Վալետայի Սուրբ Գևորգի հրապարակում
28.11.2017 | 14:23

Դեկտեմբերի 15-ին Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը կղեկավարի Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախումբը։ Համերգը կկայանա Մալթայի մայրաքաղաք Վալետայի Սուրբ Գևորգի հրապարակում։

Համերգի առաջին մասում կներկայացվեն ռոմանտիկ դարաշրջանի կոմպոզիտոր Ֆելիքս Մենդելսոնի երկու ստեղծագործություններ` «Ամառային գիշերվա երազը» սիմֆոնիկ նախերգանքը, որը նա գրել է 17 տարեկանում, և Մենդելսոնի հանրահայտ Ջութակի կոնցերտը։ Նվագախմբի հետ որպես մենակատար հանդես կգա մեծահամբավ ջութակահար Էսթեր Յուն, ով, ի դեպ, նվագում է 1704 թվականին Ստրադիվարիուսի ստեղծած ջութակով, որը երաժշտին տրամադրել է մասնավոր մի կոլեկցիոներ։

Համերգային ծրագրի երկրորդ մասում ընդգրկված են աշխարհի թերևս ամենահայտնի բալետներից մեկի՝ Պյոտր Չայկովսկու «Շչելկունչիկից» հատվածներ։

Սերգեյ Սմբատյանը և Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախումբը համագործակցության փորձ ունեն։ Մաեստրո Սմբատյանը 2017թ. երկրորդ անգամ է ղեկավարում այս կոլեկտիվը, և ջերմ կապ է ստեղծվել երաժիշտների ու դիրիժորի միջև։ 1968թ. հիմնադրված Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախումբը, որ մյուս տարի նշում է իր հոբելյանը՝ 50-ամյակը, այս երկրի առաջատար երաժշտական կոլեկտիվն է` մալթական կատարողական արվեստի ավանդույթների կրողն ու զարգացնողը։ Այն տարեկան շուրջ 70 համերգ է ունենում՝ ինչպես Մալթայում, այնպես էլ հյուրախաղերով հանդես գալով այլ երկրներում։

Դիտվել է՝ 1609

Մեկնաբանություններ