ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Մեհմեդ Թալեաթ փաշայի անունով կոչելու մասին Թուրքիայի խորհրդարանում ներկայացված օրինագծին: «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի Հանրապետությունը հաշվի է առնում Թուրքիայի Հանրապետության կառավարության պաշտոնական դիրքորոշումներն ու որոշումները»,- նշված է ԱԳՆ-ի արձագանքում։               
 

Շուկայում հայտնաբերվել է վտանգավոր և օգտագործման համար ոչ պիտանի թռչնամիս. ՍԱՊԾ

Շուկայում հայտնաբերվել է վտանգավոր և օգտագործման համար ոչ պիտանի թռչնամիս. ՍԱՊԾ
14.12.2017 | 17:07

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը թռչնամսի շուկայում իրականացված վերահսկողության շրջանակներում լաբորատոր փորձաքննությամբ հայտնաբերել է մի շարք մանրէաբանական ցուցանիշներով խախտումներ:

Այս մասին հայտնում են ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունից։

Սպառողներին տեղեկացնում ենք, որ նշված խմբաքականակները ճանաչվել են վտանգավոր և սննդում օգտագործման համար պիտանի չեն՝ սառեցված հավի թևեր «Frangosul» (սալմոնելա)՝ արտադրված 07.2017թ, արտադրող երկիրը՝ Բրազիլիա, ներմուծող՝ «Գոռ Հակ թրեյդ» ՍՊԸ, պահեստում առկա կասեցված խմբաքանակի չափը՝ 3500կգ, սառեցված հավի անոսկոր ազդրամիս «SEARA» (լիստերիա)՝ արտադրված 24.04.2017թ, արտադրող երկիրը՝ Բրազիլիա, ներմուծող՝ «Էրիզ» ՍՊԸ, պահեստում առկա կասեցված խմբաքանակի չափը՝ 15000կգ,

սառեցված հավի կրծքամիս «Պրեմիում» (սալմոնեա, լիստերիա)՝ արտադրված 03.10.2017թ, արտադրող երկիրը՝ Ռուսաստանի Դաշնություն, «Սարատովի թռչնաֆաբրիկա Կուռնիկով» ՍՊԸ, պահեստում առկա կասեցված խմբաքանակի չափը՝ 242կգ, սառեցված հավի կրծքամիս «Qualiko» (լիստերիա)՝ արտադրված 10.03.2017թ, արտադրող երկիրը` Ուկրաինա, ներմուծող` «Դոնմալ» ՍՊԸ, պահեստում առկա կասեցված խմբաքանակի չափը 2500կգ,

սառեցված հավի թևեր «Qualiko» (սալմոնելա)՝ արտադրված 29.06.2017թ, արտադրող երկիրը՝ Ուկրաինա, ներմուծող՝ «Դոնմալ» ՍՊԸ, պահեստում առկա կասեցված խմբաքանակի չափը 1000կգ, սառեցված բրոյլեր հավ «Мироторг» (սալմոնելա)՝ արտադրված 22.10.2017թ, արտադրող երկիրը՝ Ռուսաստանի Դաշնություն, ներմուծող՝ «Բրենդլիդեր» Հ/Ձ, պահեստում առկա կասեցված խմբաքանակի չափը՝ 12354կգ:

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը տվել է կարգադրագրեր վտանգավոր ճանաչված բոլոր խմբաքանակների իրացումը կասեցնելու, իրացման ցանցից հետ կանչելու և ոչնչացնելու կամ օգտահանելու վերաբերյալ:

Դիտվել է՝ 2827

Մեկնաբանություններ