ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Մեհմեդ Թալեաթ փաշայի անունով կոչելու մասին Թուրքիայի խորհրդարանում ներկայացված օրինագծին: «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի Հանրապետությունը հաշվի է առնում Թուրքիայի Հանրապետության կառավարության պաշտոնական դիրքորոշումներն ու որոշումները»,- նշված է ԱԳՆ-ի արձագանքում։               
 

Մոուրինյոն հրաժարվում է Մխիթարյանից

Մոուրինյոն հրաժարվում է Մխիթարյանից
16.12.2017 | 23:01

«Մանչեստր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն տեղեկացրել է, որ ակումբը պատրաստ է հունվարին հրաժեշտ տալ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին և պաշտպան Լյուք Շոուին, եթե ակումբի համար ֆինանսական տեսանկյունից շահավետ առաջարկ ստացվի, հայտնում է Championat.com-ը:


«Ամեն ֆուտբոլիստ իր արժեքն ունի, եթե երջանիկ չէ ակումբում և ուզում է, որ իրեն վաճառեն, ես չեմ կարող մերժել»,- Մոուրինյոյին է մեջբերում է The Telegraph-ը։

Դիտվել է՝ 2189

Մեկնաբանություններ