ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Մեհմեդ Թալեաթ փաշայի անունով կոչելու մասին Թուրքիայի խորհրդարանում ներկայացված օրինագծին: «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի Հանրապետությունը հաշվի է առնում Թուրքիայի Հանրապետության կառավարության պաշտոնական դիրքորոշումներն ու որոշումները»,- նշված է ԱԳՆ-ի արձագանքում։               
 

Ռոնալդուն իրեն խաբված է զգում և ցանկանում է տեղափոխվել «Մանչեստր Յունայթեդ»

Ռոնալդուն իրեն խաբված է զգում և ցանկանում է տեղափոխվել «Մանչեստր Յունայթեդ»
15.01.2018 | 16:21

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն որոշել է ամռանը հեռանալ ակումբից: Ռոնալդուի համար առաջնային տարբերակը կարիերան «Մանչեստր Յունայթեդում» շարունակելն է, որտեղից 2009-ին տեղափոխվել է «Արքայական ակումբ»: Անգլիական գրանդում, որի կազմում նա նվաճել է իր առաջին «Ոսկե գնդակը», արդեն գիտեն Ռոնալդուի ցանկության մասին:

Ռոնալդուն իրեն միանգամայն խաբված է զգում «Ռեալում»: Ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը գարնանը խոստացել էր բարելավել պայմանագրի ֆինանսական պայմանները, բայց չարեց: Ռոնալդուն գոհ չէ, որ ավելի քիչ է վաստակում, քան այլ ֆուտբոլիստներ: Նա տարեկան 21 մլն եվրո է վաստակում և ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստների ցանկում 5-րդն է: «Բարսելոնի» հարձակվող Լիոնել Մեսսին տարեկան 50 մլն եվրո է վաստակում, ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարի տարեկան եկամուտը 36 մլն եվրո է:

Դիտվել է՝ 967

Մեկնաբանություններ