Երևանում կարծում են, թե բազմավեկտոր քաղաքականություն են վարում՝ ըստ РИА Новости-ի՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Բայց, միևնույն ժամանակ, նրանք հետաքրքրված են Շանհայի համագործակցության կազմակերպությանը միանալով։ Այսինքն՝ նրանք, ինչպես իրենց թվում է, բազմավեկտոր քաղաքականություն են վարում»,- շեշտել է Պեսկովը։               
 

Սերժ Սարգսյանն ընդունեց ՖԻՖԱ-ի Աշխարհի առաջնության գավաթը

Սերժ Սարգսյանն ընդունեց ՖԻՖԱ-ի Աշխարհի առաջնության գավաթը
08.02.2018 | 10:36

Նախագահ Սերժ Սարգսյանը թոռնիկի՝ փոքրիկ Սերժի հետ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում մասնակցել է ՖԻՖԱ-ի Աշխարհի առաջնության գավաթի ընդունման հանդիսավոր արարողությանը: Նա ոսկե գավաթը ընդունել է 1998 թվականի ՖԻՖԱ-ի աշխարհի առաջնության չեմպիոն Ֆրանսիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Քրիստիան Կարամբյոյից: Ֆուտբոլի ամենանշանավոր մրցանակը՝ ոսկե գավաթը, 4-րդ անգամ է ուղևորվում միջազգային շրջագայության, որը կտևի 220 օր և կներառի 50 երկիր:

ՖԻՖԱ-ի ներկայացուցիչ Լուկաս Ռախովը Սերժ Սարգսյանին Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի կողմից նվիրել է ոսկե գավաթի փոքր կրկնօրինակը, իսկ Հայաստանում Բրազիլիայի դեսպան Աժեմար դե Մենդոնսա Սանկտոսը փոխանցել է լեգենդար ֆուտբոլիստ Պելեի ուղարկած ֆուտբոլային շապիկը՝ ինքնագրով։

Դիտվել է՝ 950

Մեկնաբանություններ