Պենտագոնը կոչ է անում Ճապոնիային և Ավստրալիային պարզաբանել, թե ինչ դեր կստանձնեն, եթե ԱՄՆ-ը և Չինաստանը պատերազմ սկսեն Թայվանի պատճառով՝ հաղորդում է Financial Times-ը։ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունն այս հարցը բարձրացրել է երկու երկրների պաշտպանության նախարարների հետ վերջերս կայացած բանակցությունների ժամանակ։               
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
23.02.2018 | 00:16

Իմաստուն մարդն ամեն ինչում զգույշ կլինի և մեղքի ժամանակ կխուսափի բազում հանցանքներից։ Ամեն խելամիտ մարդ ճանաչում է իմաստությունը և գոհությունը կտա նրան, ով գտել է այն։ Խելամիտ խոսքերով իրենք էլ են իմաստնանում և ճշմարիտ ու տեղին առակներ բերում։ Որդյա՛կ, անձնատուր մի՛ եղիր հեշտասիրությանը և թշնամիներից ոտնակոխ չես լինի։ Մի՛ ուրախացիր փափուկ կյանքով և մի՛ կապվիր դրա հետ։


Սիրաքի իմաստություն 18. 27-32

Դիտվել է՝ 2007

Մեկնաբանություններ