Վրաստանի վարչապետ և «Վրացական երազանքի» նախագահ Իրակլի Կոբախիձեն ներկայացրել է կուսակցության քաղխորհրդի հայտարարությունը, որը արձագանքում է Վրաստանի վրա «եվրոպական բյուրոկրատիայի կողմից լայնածավալ, անհիմն և հաճախակի հարձակումներին»։ Նա ընդգծել է, որ ճնշումը վրացական ղեկավարության վրա շարունակվում է, քանի որ «Վրացական երազանք»-ը հրաժարվում է երկրորդ ճակատ բացել Ռուսաստանի դեմ։               
 

Մեդվեդևան բաց կթողնի աշխարհի առաջնությունը

Մեդվեդևան բաց կթողնի աշխարհի առաջնությունը
16.03.2018 | 03:52

Այո, Եվգենյա Մեդվեդևան չի մասնակցի գեղասահքի այս տարվա աշխարհի առաջնությանը, որ կայանալու է իտալական Միլանում` մարտի 19-25-ին: Օլիմպիական խաղերի կրկնակի արծաթե մեդալակրի այս որոշումը պայմանավորված է ոտնաթաթի վնասվածքը բուժելուն պատշաճ ժամանակ տրամադրելու անհրաժեշտությամբ: Ճիշտ է, այն մարզուհուն չխանգարեց հաղթելու Գրան պրիի երկու մրցաշարերում, սակայն օլիմպիական խաղերին հնարավորինս պատրաստ ներկայանալու համար Մեդվեդևան հարկադրված էր բաց թողնել Գրան պրիի եզրափակիչն ու Ռուսաստանի առաջնությունը:


Երկուսուկեսամսյա հարկադիր դադարից հետո նա մասնակցեց Եվրոպայի առաջնությանն ու կրեց իր առաջին պարտությունը, որքան էլ որ եվրոպական արծաթը պակաս պատվաբեր չէ: Երկրորդ պարտությունը նույն Ալինա Զագիտովայից եղավ օլիմպիական խաղերում, ու ակնհայտ դարձավ, որ առանց վնասվածքի արմատական բուժման իմաստ չունի պայքարը շարունակել: Օրերս անցկացված բժշկական հետազոտությունը վկայել է, որ վիրահատական միջամտությունից խուսափելու համար անհրաժեշտ է ծանրաբեռնվածությունից ազատել վնասված ոտնաթաթը, ինչը հատկապես անխուսափ է թռիչքային բարդ ցատկերի ժամանակ: Լիակատար վերականգնողական կուրսը պահանջում է 4-8 շաբաթ, որից հետո միայն մարզուհին պատրաստ կլինի ծանրաբեռնված պարապմունքների: Ընթերցողին տեղեկացնենք, որ որքան էլ կարճ է մարզական կյանքը, այդուհանդերձ Մեդվեդևան նպատակադրված է մասնակցելու գալիք օլիմպիական խաղերին:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2176

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ