Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ֆրանսիան սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստում պաշտոնապես կճանաչի Պաղեստին պետությունը։ «Ֆրանսիացիները խաղաղություն են ցանկանում Մերձավոր Արևելքում։ Եվ մենք ի զորու ենք իսրայելցիների, պաղեստինցիների, մեր եվրոպացի և միջազգային գործընկերների հետ միասին ապացուցելու, որ դա հնարավոր է»,- ընդգծել է Ֆրանսիայի նախագահը։               
 

Հակառակորդը ինտենսիվ խախտում է հրադադարը, նկատվում են կենդանի ուժի և զինտեխնիկայի ակտիվ տեղաշարժեր

Հակառակորդը ինտենսիվ խախտում է հրադադարը, նկատվում են կենդանի ուժի և զինտեխնիկայի ակտիվ տեղաշարժեր
21.04.2018 | 21:36

Այսօր ժամը 14:25-ից սկսած Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի զինատեսակներից ինտենսիվորեն խախտում է հրադադարի պահպանման ռեժիմը, հաղորդում է ԼՂ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:

Բացի հրադադարի ռեժիմի խախտումներից, շփման գծի տարբեր հատվածներում, մասնավորապես՝ արևելյան և հարավ-արևելյան ուղղություններում, նկատվում են ադրբեջանական բանակի կենդանի ուժի և զինտեխնիկայի ակտիվ տեղաշարժեր: Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումները ուշադրությամբ հետևում են հակառակորդի գործողություններին և անհրաժեշտության դեպքում դիմում իրավիճակից բխող քայլերի` փոխանցում է Լեռնային Ղարաբաղի ռազմական գերատեսչությունը։

Դիտվել է՝ 3745

Մեկնաբանություններ