ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Մեհմեդ Թալեաթ փաշայի անունով կոչելու մասին Թուրքիայի խորհրդարանում ներկայացված օրինագծին: «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի Հանրապետությունը հաշվի է առնում Թուրքիայի Հանրապետության կառավարության պաշտոնական դիրքորոշումներն ու որոշումները»,- նշված է ԱԳՆ-ի արձագանքում։               
 

«Լիվերպուլը» կրկին սայթաքեց

«Լիվերպուլը» կրկին սայթաքեց
28.04.2018 | 20:38

Նախորդ տուրում «Վեստ Բրոմվիչի» հետ ունեցած հանդիպման օրինակով «Լիվերպուլը» դարձյալ միավորներ կորցրեց: Այս անգամ նրա մրցակիցը «Ստոկ Սիթին» էր` պրեմիեր լիգայի նախավերջին հորիզոնականում գտնվող թիմը, որից ավելի վատ արդյունք ունի միայն վերը հիշատակված «Վեստ Բրոմվիչը»:


Խնդիրը հանդիպումում արձանագրված գոլազուրկ ոչ-ոքին չէ: Բանն այն է, որ միավորների իր այս կորուստներով «Լիվերպուլը» «Մանչեստր Յունայթեդի» համար ավելի ու ավելի հնարավոր է դարձնում փոխչեմպիոնությանը տիրանալը: 36 խաղից հետո «Լիվերպուլն» ունի 72 միավոր, որը երկուսով է պակաս «Մանչեստր Յունայթեդի» ունեցածից, սակայն, ի հավելումն սրա, Մոուրինիոյի սաները պակաս են անցկացրել երկու խաղ:


Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2076

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ