Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը երեքշաբթի հայտարարել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունները տեղի կունենան այս շաբաթ՝ Ստամբուլում, և Թուրքիան ակնկալում է, որ երկխոսությունը կշարունակվի։ Թուրքական պատվիրակությունը ևս ներկայացված կլինի Ստամբուլում անցկացվելիք բանակցություններին։               
 

ԱԺ նիստը չկայացավ` քվորում չկա

ԱԺ նիստը չկայացավ` քվորում չկա
02.05.2018 | 11:29

Քվորում չապահովելու պատճառով այսօր Ազգային ժողովի քառօրյա նիստը չգումարվեց: Նիստի մեկնարկին գրանցվել էր 29 պատգամավոր: Ներկա էին միայն ՀՀԿ խմբակցության պատգամավորներ: «Ծառուկյան» խմբակցությունից գրանցվել էր խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը: Նա հայտարարեց, որ երկրում աննախադեպ իրավիճակ է և իրենք բոյկոտում են քառօրյա նիստը:


ԱԺ կանոնակարգ-օրենքի համաձայն՝ 4 ժամում եթե քվորում ապահովվի` գրանցվի 53 պատգամավոր, նիստը կկայանա:

Դիտվել է՝ 2649

Մեկնաբանություններ