Եվրոպական խորհրդարանը X սոցիալական ցանցում հայտարարություն է տարածել, շեշտելով, որ չի ճանաչում Վրաստանի ներկայիս կառավարությունը։ «Վրաստանը չի կարողանա միանալ ԵՄ-ին, քանի դեռ նրա կառավարությունը չի փոխել իր ավտորիտար ուղղվածությունը։ ԵՄ-ին Վրաստանի անդամակցությունը փաստացի դադարեցված է՝ մինչև արդար ընտրությունների անցկացում»,- նշված է հայտարարության մեջ։               
 

Հայաստանի և Արցախի պատգամավորները քննարկել են Հայաստանի ներքաղաքական դրությանն ու Արցախի անվտանգությանն առնչվող խնդիրներ

Հայաստանի և Արցախի պատգամավորները քննարկել են Հայաստանի ներքաղաքական դրությանն ու Արցախի անվտանգությանն առնչվող խնդիրներ
06.05.2018 | 15:20

Հայաստանի խորհրդարանական բոլոր խմբակցությունների ներկայացուցիչների այցը Արցախ արդյունավետ էր` ասել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի փոխնախագահ Վահրամ Բալայանը: Տարբեր հանդիպումների ժամանակ քննարկվել է Հայաստանի ներքաղաքական կացությունը, քննարկվել են հանգուցալուծման հետ կապված հարցեր, Արցախի անվտանգությանն առնչվող խնդիրներ: «Կողմերը մտահոգություն են հայտնել, որ անհրաժեշտություն կա հարցին արագ լուծում տալու, որովհետև մենք ունենք անվտանգության ապահովման խնդիր, ունենք հակառակորդ: Օր առաջ հարցին լուծում պետք է տալ՝ առաջ շարժվելու համար»,- ասաց Վահրամ Բալայանը:


Խոսելով հայաստանյան լրատվամիջոցներում տարածված տեղեկության մասին, թե քննարկվել է խաղաղության հռչակագրի մշակման հարց, Բալայանն ասաց, որ ինքը նման ինֆորմացիա չունի` հանդիպման օրակարգը խաղաղության ձևավորումը, համերաշխության պահպանումն են եղել, բայց ոչ նման փաստաթղթի մշակումը: Խնդրին, որ արցախյան հակամարտության կարգավորման բանակցողը փոխվում է, անդրադառնալով` Վահրամ Բալայանը նշեց, որ անհնար է հաշվի չառնվի հայության անցած 30 տարվա ճանապարհն ու հնարավոր հետևանքները:

Դիտվել է՝ 3888

Մեկնաբանություններ