ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Մեհմեդ Թալեաթ փաշայի անունով կոչելու մասին Թուրքիայի խորհրդարանում ներկայացված օրինագծին: «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի Հանրապետությունը հաշվի է առնում Թուրքիայի Հանրապետության կառավարության պաշտոնական դիրքորոշումներն ու որոշումները»,- նշված է ԱԳՆ-ի արձագանքում։               
 

Կինոյի զարգացման նոր հարթակ

Կինոյի զարգացման նոր հարթակ
04.06.2018 | 16:48

«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի շրջանակում ստեղծվել է ԳԱԻՖպրո (GAIFF Pro) կինոյի զարգացման նոր հարթակ: Հայկական ֆիլմերին հատկացվող մրցանակային գումարն ուղղվել է կինոնախագծերին:

Փառատոնի տնօրեն Սուսաննա Հարությունյանը հորդորեց երիտասարդներին՝ դիմել իրենց նախագծերով, որովհետև մեծածավալ ծրագիր է նախատեսվում, որը ներառելու է տարածաշրջանի հինգ երկիր: Նշեց նաև, որ ծրագրի նպատակն է Հայաստանը դարձնել տարածաշրջանային կինոարտադրության կենտրոն:

Համատեղ ֆիլմարտադրության մեծ հնարավորություն ընձեռող «Յուրիմաժին» անդամագրումից հետո հայ կինոգործիչները չփայլեցին ակտիվությամբ: Մնում է հուսալ, որ տարածաշրջանային կինոարտադրության կենտրոն դառնալու հավականություններ ունեցող մեր երկրում տեսանելի կլինի նաև հայ կինոն:


Հավելենք, որ ԳԱԻՖպրոյի աշխատանքային խումբը սկսել է Փոքր Կովկասի տարածաշրջանի կինոռեժիսորների 1-ին կամ 2-րդ լիամետրաժ ֆիլմերի համար նախատեսված կինոնախագծերի և աշխատանքային փուլում գտնվող ֆիլմերի համատեղ արտադրության շուկայի մասնակցության հայտերի ընդունումը։
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1885

Մեկնաբանություններ