Եվրոպական խորհրդարանը X սոցիալական ցանցում հայտարարություն է տարածել, շեշտելով, որ չի ճանաչում Վրաստանի ներկայիս կառավարությունը։ «Վրաստանը չի կարողանա միանալ ԵՄ-ին, քանի դեռ նրա կառավարությունը չի փոխել իր ավտորիտար ուղղվածությունը։ ԵՄ-ին Վրաստանի անդամակցությունը փաստացի դադարեցված է՝ մինչև արդար ընտրությունների անցկացում»,- նշված է հայտարարության մեջ։               
 

«Արա Հարությունյան. Մոնումենտալ երևակայում»

«Արա Հարությունյան. Մոնումենտալ երևակայում»
06.06.2018 | 11:55

Հունիսի 7-ին, ժամը՝ 18:30-ին, Գաֆէսճեան արվեստի կենտրոնում կկայանա «Հանդիպում արվեստի հետ» շարքի հերթական միջոցառումը: Երեկոյի շրջանակներում անդրադարձ կլինի «Արա Հարությունյան. Մոնումենտալ երևակայում» ցուցադրությանը, որը գործելու է մինչև հունիսի 10-ը: Ծրագրում` «Արա Հարությունյան. Մոնումենտալ երևակայում» ցուցադրության դիտում, դասախոսություն՝«Արա Հարությունյանի գեղարվեստական ժառանգությունը» (բանախոս՝ արվեստաբան, Գաֆէսճեան արվեստի կենտրոնի ցուցադրությունների գծով տնօրեն Արմեն Եսայանց), «Քանդակագործ Արա Հարությունյան» փաստագրական ֆիլմի ցուցադրություն (ռեժիսոր՝ Ռ. Ֆրանգուլյան, 1976):

Միջոցառման մուտքն անվճար է` նախնական գրանցմամբ հետևյալ հղումով:
«Հանդիպում արվեստի հետ» միջոցառումների շարքը մեկնարկել է Գաֆէսճեան արվեստի կենտրոնում 2010 թ. հոկտեմբերից: Պարբերաբար կազմակերպվող այս միջոցառումները նվիրված են հայ և համաշխարհային արվեստագետներին և մշակութային կարևորագույն իրադարձություններին:

Դիտվել է՝ 2234

Մեկնաբանություններ