Պենտագոնը կոչ է անում Ճապոնիային և Ավստրալիային պարզաբանել, թե ինչ դեր կստանձնեն, եթե ԱՄՆ-ը և Չինաստանը պատերազմ սկսեն Թայվանի պատճառով՝ հաղորդում է Financial Times-ը։ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունն այս հարցը բարձրացրել է երկու երկրների պաշտպանության նախարարների հետ վերջերս կայացած բանակցությունների ժամանակ։               
 

Նոր գրախանութը` հին քաղաքի օրը

Նոր գրախանութը` հին քաղաքի օրը
19.10.2018 | 02:40

Հոկտեմբերի 20-ին պաշտոնապես կբացվի Աբովյան 2 հասցեում գտնվող «Բուկինիստ» գրախանութը: Հին քաղաքի օրը նոր գրախանութը ընթերցասերին հրավիրում է գինի խմելու և «գրքոտ» մարդկանց հետ շփվելու, երաշխավորելով գրքային տրամադրություն: Նախատեսվում են նաև զեղչեր:


Երևանի ամենատարբեր անկյուններում կարելի է տեսնել ամենատարբեր ձևի, չափի գրախանութներ: Գրքերի ամենամեծ գրախանութների ցանցն էլ` «Բուկինիստը», իր հերթին ընդլայնվում է: Աբովյան փողոցն էլ դառնում է «գրատների փողոց»: «Բուկինիստ» ընկերության փոխտնօրեն ԼՈՐԻՍ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ մեզ հետ զրույցում ասաց, որ երևույթը որպես այդպիսին լավն է, որքան շատ բացվեն գրախանութներ, այնքան լավ: Գրախանութները շատանում են, հետաքրքությունը մեծանում է, ընթերցողների թիվը` ավելանում: Հետաքրքրվեցի` ի՞նչ գրականություն են ներկայացնում փոքր գրատներում` ելնելով տարածքի խնդրից: Զրուցակիցս ասաց, որ ընտրում են ամենապահանջվածները: Պահանջարկն ասածն էլ հարաբերական է, անընդհատ փոխոխվում են, բեսթսելերներ են ծնվում, հետո դրանց փոխարինում են նորերը: Եթե ժանրերով առանձնացնենք` ամենապահանջվածները մանկական ու գեղարվեստական գրականությունն է:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 2779

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ