Պենտագոնը կոչ է անում Ճապոնիային և Ավստրալիային պարզաբանել, թե ինչ դեր կստանձնեն, եթե ԱՄՆ-ը և Չինաստանը պատերազմ սկսեն Թայվանի պատճառով՝ հաղորդում է Financial Times-ը։ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունն այս հարցը բարձրացրել է երկու երկրների պաշտպանության նախարարների հետ վերջերս կայացած բանակցությունների ժամանակ։               
 

«ՎՏԲ բանկն» Ալավերդու ձուլարանին մեկ տարի ժամանակ կտա

«ՎՏԲ բանկն» Ալավերդու ձուլարանին մեկ տարի ժամանակ կտա
26.10.2018 | 00:52

Ալավերդի քաղաքի պղնձաձուլական գործարանը մեկ շաբաթից ավելի է դադարեցրել է աշխատանքը, չի աշխատում նաև պղինձ ձուլող վառարանը: Աշխատակիցներն աշխատանքից ազատվելու մասին արդեն տեղեկագրեր են ստացել, բայց հուսով են, որ գործարանը կարճ ժամանակ անց կրկին աշխատելու է:


«Վալերի Մեջլումյանի ու Տիգրան Ավինյանի միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել պղնձաձուլական գործարանը ևս մեկ տարի աշխատեցնելու մասով: Ավինյանն ասել է, որ բնապահպանական տույժերի հարցը լուծված կարելի է համարել, իսկ «ՎՏԲ բանկի» հետ խոստացել է անձամբ բանակցել»,- ասաց «Իրատեսի» աղբյուրը:


Մեր զրուցակցի փոխանցմամբ՝ «ՎՏԲ բանկը» չի պատրաստվում զիջելու և չեղարկելու այն պարտավորությունները, որն իր նկատմամբ ունի «Վալլեքս» ընկերությունների խումբը՝ ի դեմս Ալավերդու պղնձաձուլական գործարանի, իսկ եթե զիջի էլ, ապա միայն ժամկետների հարցում:


Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 7701

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ