ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կիրակի օրը կրկին հայտարարել է, որ մտադիր է Patriot հակաօդային համակարգեր մատակարարել Ուկրաինային, և որ եվրոպական երկրները կվճարեն համակարգերի համար։ «Մենք նրանց կուղարկենք Patriot-ներ, որոնց կարիքը նրանք շատ ունեն, քանի որ Պուտինը շատերին զարմացրել է։ Նա սահուն խոսում է, իսկ երեկոյան սկսում է բոլորին ռմբակոծել։ Բայց կա մի փոքր խնդիր. ինձ դա դուր չի գալիս»,- լրագրողներին ասել է Թրամփը։               
 

ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգա` նոր հաղթանակ

ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգա` նոր հաղթանակ
17.11.2018 | 12:38

ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի մրցաշարի հինգերորդ տուրում երեկ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը մրցակցի հարկի տակ 6:2 հաշվով հաղթեց Ջիբրալթարի թիմին: 4 գոլի հեղինակ դարձավ Յուրա Մովսիսյանը՝ 27-րդ, 48-րդ, 52-րդ և 54-րդ րոպեներին, 66-րդ րոպեին մրցակցի դարպասը գրավեց Արթուր Քարտաշյանը, հիմնական ժամանակին ավելացված 4-րդ րոպեին` Ալեքսանդր Կարապետյանը: Դաշտի տերերից աչքի ընկան Տյայ Դե Բարը 10-րդ րոպեին և Ադամ Փրիսթլին՝ 78-րդ րոպեին:


Հոկտեմբերի 16-ին Երևանում Հայաստանի հավաքականը 4:0 հաշվով հաղթել էր Մակեդոնիայի թիմին, մինչ այդ, սակայն, պարտություն էր կրել՝ 0:2 հաշվով Սկոպյեում՝ Մակեդոնիայից, և 0:1 հաշվով Երևանում՝ Ջիբրալթարից:
Ազգերի լիգայի մրցաշարի խմբային փուլի վերջին՝ նոյեմբերի 19-ին Վադուցում Լիխտենշտեյնի թիմի հետ հանդիպումից առաջ Հայաստանի հավաքականը ունի 9 միավոր և երկրորդ հորիզոնականում է D լիգայի չորրորդ խմբում: Լիխտենշտեյնի հետ մրցաշարի առաջին՝ սեպտեմբերի 6-ին Երևանում կայացած խաղում Հայաստանը հաղթել է 2:1 հաշվով:
Խմբի առաջատարը շարունակում է մնալ Մակեդոնիայի հավաքականը, որը ուրբաթ օրը Վադուցում Լիխտենշտեյնին 2:0 հաշվով հաղթելուց հետո ունի 12 միավոր: Խմբային փուլում վերջին հանդիպումը Մակեդոնիայի ընտրանին կանցկացնի սեփական հարկի տակ՝ նոյեմբերի 19-ին ընդունելով Ջիբրալթարի թիմին:

Դիտվել է՝ 1623

Մեկնաբանություններ