Վրաստանի վարչապետ և «Վրացական երազանքի» նախագահ Իրակլի Կոբախիձեն ներկայացրել է կուսակցության քաղխորհրդի հայտարարությունը, որը արձագանքում է Վրաստանի վրա «եվրոպական բյուրոկրատիայի կողմից լայնածավալ, անհիմն և հաճախակի հարձակումներին»։ Նա ընդգծել է, որ ճնշումը վրացական ղեկավարության վրա շարունակվում է, քանի որ «Վրացական երազանք»-ը հրաժարվում է երկրորդ ճակատ բացել Ռուսաստանի դեմ։               
 

Լրջորեն պատրաստվում են

Լրջորեն պատրաստվում են
15.02.2019 | 01:53

Փետրվարի վերջին նախատեսվում է Նիկոլ Փաշինյանի այցը Իրան, ինչը բավականին բծախնդրորեն է նախապատրաստվում։ Եվ այնտեղ, և այստեղ դիվանագիտական աշխատանքներ են տարվում, որ այցը բավականին ներկայացուցչական լինի, ու իրանցի գործընկերները չկասկածեն, որ Հայաստանը կարևորում է հարևան երկրի հետ բարիդրացիական հարաբերությունները։

Հիշենք` վերջերս երիտասարդ իմքայլականներից մեկը մտքի «գոհարներ» շաղ տվեց, թե Իրանը ավտորիտար երկիր է։ Մեր աղբյուրի փոխանցմամբ, տարբեր խողովակներով դիվանագիտական մեծ աշխատանք է տարվել, որպեսզի այս արտահայտությունը հերքվի իրանցի մեր հարևան երկրի պաշտոնյաների հետ զրույցներում, հնչեն հավաստումներ, որ դա անհատի կարծիք է և կապ չունի պաշտոնական տեսակետի հետ։ Սակայն Իրանի պես երկրում, ասում են, շատ երկար են հիշում նման դիվանագիտական կազուսները, դրա համար էլ և՛ Իրանում ՀՀ դեսպանատունը, և՛ հայ դիվանագետները, ընդ որում, նաև կարգավիճակ չունեցող, լծվել են գործի, որ Փաշինյանի այցը Իրան հաջող անցնի։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1693

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ