Պենտագոնը կոչ է անում Ճապոնիային և Ավստրալիային պարզաբանել, թե ինչ դեր կստանձնեն, եթե ԱՄՆ-ը և Չինաստանը պատերազմ սկսեն Թայվանի պատճառով՝ հաղորդում է Financial Times-ը։ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունն այս հարցը բարձրացրել է երկու երկրների պաշտպանության նախարարների հետ վերջերս կայացած բանակցությունների ժամանակ։               
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
19.02.2019 | 00:16

Սիրալիր պատասխանը մեղմացնում է զայրույթը, բայց խիստ խոսքը բարկություն է հարուցում։ Իմաստունների լեզուն գիտե բարիքը, իսկ անզգամների բերանը խոսում է չարիքների մասին։ Տիրոջ աչքը ամեն տեղ դիտում է չարերին և բարիներին։ Բուժող լեզուն կյանքի ծառ է, և ով պահում է այն, նրա հոգին պիտի լցվի։ Անզգամն անարգում է հոր խրատը, բայց հանդիմանությանը հնազանդ որդին ողջախոհ է։ Արդարության ավելացումով ավելանում է զորությունը, բայց ամբարիշտները արմատախիլ պիտի լինեն երկրից։


Առակներ 15. 1-5

Դիտվել է՝ 1904

Մեկնաբանություններ