Պենտագոնը կոչ է անում Ճապոնիային և Ավստրալիային պարզաբանել, թե ինչ դեր կստանձնեն, եթե ԱՄՆ-ը և Չինաստանը պատերազմ սկսեն Թայվանի պատճառով՝ հաղորդում է Financial Times-ը։ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունն այս հարցը բարձրացրել է երկու երկրների պաշտպանության նախարարների հետ վերջերս կայացած բանակցությունների ժամանակ։               
 

Ասում են...

Ասում են...
26.03.2019 | 00:30

...թե համեստ, գրեթե «չխոսկան», չցցվող փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն սկսում է ակտիվանալ: Երկրի ֆինանսական ողջ բլոկը վերահսկող Գրիգորյանն արդեն «ոտք է գցում» կառավարությունում «գորշ կարդինալի» մունդիր զգեցած, վերջերս սափրված, Ֆուշեի դափնիներին հավակնող Տիգրան Ավինյանի հետ: «Ձեռնամարտը» կուլիսներից տեղափոխվել է կառավարության նիստերի դահլիճ, ինչն ակնհայտ դարձավ «Արմատ» լաբորատորիաների աշխատավարձի չվճարման քննարկման ժամանակ: Մհեր Գրիգորյանի ակտիվացումը, ասում են, Փաշինյանի սրտով է նաև: Ի դեպ. նեղ շրջանակում էլ Արարատ Միրզոյանն է նեղսրտել Ավինյանից, որ կարողացավ իրեն «սահուն գործուղել» ԱԺ, որպեսզի միայնակ տեր և տիրակալ լինի կառավարությունում:

Դիտվել է՝ 14470

Մեկնաբանություններ