Պենտագոնը կոչ է անում Ճապոնիային և Ավստրալիային պարզաբանել, թե ինչ դեր կստանձնեն, եթե ԱՄՆ-ը և Չինաստանը պատերազմ սկսեն Թայվանի պատճառով՝ հաղորդում է Financial Times-ը։ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունն այս հարցը բարձրացրել է երկու երկրների պաշտպանության նախարարների հետ վերջերս կայացած բանակցությունների ժամանակ։               
 

Ասում են...

Ասում են...
12.04.2019 | 01:11

...թե բավականին ուշագրավ է եղել կառավարության կադրերի վարչության պետի, այն է` ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանի մոր աշխատանքից ազատման պատմությունը: Հիշենք` Փաշինյանի որոշմամբ, վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանի` «դիջեյ Էդոյի», շքեղ «պասով» աշխատանքից ազատվեցին արարողակարգի պատասխանատու Ալեքսանդր Մխիթարյանը, աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Արթուր Սարգսյանն ու կադրերի և անձնակազմի կառավարման վարչության պետ Մարգարիտ Ազարյանը: Տիկին Մարգարիտը Ալիկի ու Արթուրի համար փորձել է բարեխոսել վարչապետի մոտ, ասել, որ նրանք նորմալ աշխատողներ են, ինչին «միահեծան-գոռոզ ցար», վերջին շրջանում Վանեցյանի (և ոչ միայն նրա) աճող ռեյտինգի նկատմամբ «նեպրիյազն» ունեցող Փաշինյանը պատասխանել է` եթե նրանց ազատումը քեզ այդքան անհանգստացնում է, կարող ես դու էլ դիմում գրել-գնալ: Եվ Մարգարիտ Ազարյանը գրել է:

Դիտվել է՝ 14629

Մեկնաբանություններ