Վրաստանի վարչապետ և «Վրացական երազանքի» նախագահ Իրակլի Կոբախիձեն ներկայացրել է կուսակցության քաղխորհրդի հայտարարությունը, որը արձագանքում է Վրաստանի վրա «եվրոպական բյուրոկրատիայի կողմից լայնածավալ, անհիմն և հաճախակի հարձակումներին»։ Նա ընդգծել է, որ ճնշումը վրացական ղեկավարության վրա շարունակվում է, քանի որ «Վրացական երազանք»-ը հրաժարվում է երկրորդ ճակատ բացել Ռուսաստանի դեմ։               
 

Ինչու հիմա «զոհել» Սանասարյանին

Ինչու հիմա «զոհել» Սանասարյանին
24.04.2019 | 19:15

ՊՎԾ պաշտոնաթող ղեկավար Դավիթ Սանասարյանն այսօր չի ցանկացել խոսել իրեն առաջադրված մեղադրանքի մասին, սակայն մի ակնարկ, այնուամենայնիվ, արել է։ «Ես նախորդ ռեժիմների դեմ կռիվ եմ տվել, ու իրենց երբեւէ չի հաջողվել որեւէ գործում իմ մեղավորությունն ապացուցել, ես շարունակում եմ մնալ ՀՀ հպարտ քաղաքացի եւ պայքարել հանուն ազատ, արդար ու անկախ Հայաստանի»։


Այլ խոսքով, ՊՎԾ պաշտոնաթող ղեկավարն իշխանությունում եղած դավադրության մասին է խոսում, այսինքն նախկին մերժելի իշխանություններն անգամ չկարողացան իր գլխին գործ սարքել, իսկ յուրայիններին հաջողվեց դա։ Ընդհանրապես Դավիթ Սանասարյանի գործը բավական մեծ ռեզոնանս է առաջացրել իշխանությունում, ներիշխանական շատ հարաբերությունների վրա է լույս սփռվում։ Ավելին Սանասարյանի պաշտպանը նաև հայտարարել է, թե այս ամենի հետևում Նիկոլ Փաշինյանն է կանգնած։ Մնում է միայն հասկանալ, թե ինչու հիմա Փաշինյանին պետք եղավ «զոհել» հենց Դավիթ Սանասարյանին։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2160

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ