Պենտագոնը կոչ է անում Ճապոնիային և Ավստրալիային պարզաբանել, թե ինչ դեր կստանձնեն, եթե ԱՄՆ-ը և Չինաստանը պատերազմ սկսեն Թայվանի պատճառով՝ հաղորդում է Financial Times-ը։ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունն այս հարցը բարձրացրել է երկու երկրների պաշտպանության նախարարների հետ վերջերս կայացած բանակցությունների ժամանակ։               
 

Ասում են...

Ասում են...
21.05.2019 | 03:45

...թե իրականում Ռոբերտ Քոչարյանի կալանքի խափանումը տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի թույլտվությամբ։ Վերջինս չի ցանկացել դիմակայել Ռուսաստանի կարևոր սեգմենտներից մի մասի ճնշումներին, որովհետև անվերջ «մեսիջներ» է ստացել, որ նման քայլ չանելու դեպքում ՀԱՊԿ, ԱՊՀ, Եվրասիական ակումբներում ինքը «չի հասկացվի», իր հետ նախատեսված հանդիպումները նույն ինտենսիվությամբ չեն ընթանա, ու այնպես չէ, որ միայն ԵՄ-ն կարող է նրան Պորոշենկոյի հետևում թողնել` նկարվելիս: Փաշինյանը աջ ձեռքով` Քոչարյանին բաց թողնելուն զուգահեռ, լուծել է նաև «հաճույք» ստանալու թեորեմը` անցումային արդարադատությանն առչվող, ինչի դեպքում ցանկացած պահի ինքը կարող է Քոչարյանի շատ երկար դատավարության ընթացքում «հասցնել» մի քանի անգամ նրան կալանավորել, ապա վերականգնել իր թիմակիցների մոտ Քոչարյանի ազատմամբ կորցրած ռեյտինգը` փակելով դատարանների դռները:

Դիտվել է՝ 14712

Մեկնաբանություններ