ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կիրակի օրը կրկին հայտարարել է, որ մտադիր է Patriot հակաօդային համակարգեր մատակարարել Ուկրաինային, և որ եվրոպական երկրները կվճարեն համակարգերի համար։ «Մենք նրանց կուղարկենք Patriot-ներ, որոնց կարիքը նրանք շատ ունեն, քանի որ Պուտինը շատերին զարմացրել է։ Նա սահուն խոսում է, իսկ երեկոյան սկսում է բոլորին ռմբակոծել։ Բայց կա մի փոքր խնդիր. ինձ դա դուր չի գալիս»,- լրագրողներին ասել է Թրամփը։               
 

Սերգեյ Խաչատրյանը ելույթ կունենա Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ

Սերգեյ Խաչատրյանը ելույթ կունենա Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ
29.05.2019 | 13:08

Հունիսի 10-ին Արամ Խաչատրյան համերգասրահում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթ կունենա աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը։

Համերգային ծրագրում կհնչեն Մաքս Բրուխի Ջութակի կոնցերտը, լարային նվագախմբի սերենադը՝ ըստ շվեդական ազգային մեղեդիների, ինչպես նաև Սերգեյ Պրոկոֆևի Առաջին սիմֆոնիան «Դասական»։

Սերգեյ Խաչատրյանը մեր օրերի լավագույն ջութակահարներից է։ Օրերս լրատվամիջոցները նշեցին, որ դասական երաժշտության մի քանի հազար սիրահարների քվեարկության արդյունքում Սերգեյ Խաչատրյանը հայտնվել է աշխարհի լավագույն 30 ջութակահարների ցանկում։

Ջութակահարը դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ հանդիսատեսին է ներկայացնելու գերմանացի կոմպոզիտոր Մաքս Բրուխի Ջութակի թիվ 1 կոնցերտը, որը Սերգեյ Խաչատրյանի կատարմամբ Հայաստանում հնչելու է առաջին անգամ: Մոտ 25 րոպե տևողությամբ և երեք մասից բաղկացած կոնցերտի պրեմիերան կայացել է 1866 թվականին կոմպոզիտորի ղեկավարությամբ, մենակատար՝ Օտտո ֆոն Կոնիգսլո:

Դիտվել է՝ 1283

Մեկնաբանություններ