Պենտագոնը կոչ է անում Ճապոնիային և Ավստրալիային պարզաբանել, թե ինչ դեր կստանձնեն, եթե ԱՄՆ-ը և Չինաստանը պատերազմ սկսեն Թայվանի պատճառով՝ հաղորդում է Financial Times-ը։ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունն այս հարցը բարձրացրել է երկու երկրների պաշտպանության նախարարների հետ վերջերս կայացած բանակցությունների ժամանակ։               
 

Սիմոնա Հալեպը՝ Ուիմբլդոնի հաղթող

Սիմոնա Հալեպը՝ Ուիմբլդոնի հաղթող
13.07.2019 | 23:44

Ռումինացի թենիսիստուհի Սիմոնա Հալեպը դարձավ Ուիմբլդոնի չեմպիոն՝ եզրափակչում պարտության մատնելով ամերիկացի Սերենա Ուիլյամսին:
Աշխարհի 7-րդ ռակետը 6-2, 6-2 հաշվով պարտության մատնեց Ուիմբլդոնի 7-ակի չեմպիոն Սերենա Ուիլյամսին: Առաջին սեթում Հալեպը 4:0 հաշվով առաջ էր ընկել մրցակցից և մինչև սեթի ավարտը վստահ պահեց իր առավելությունը:


Երկրորդ սեթում Սերենան մի փոքր մտավ խաղի մեջ, սակայն ռումինուհին հաղթեց անսխալ գործողությունների հաշվին: Այս տիտղոսը Հալեպի համար երկրորդն էր «Մեծ սաղավարտի» մրցաշարերում, որը բերեց նրան մրցանակային 2,250,000 ֆունտ ստերլինգ և 2000 վարկանիշային միավոր:

Դիտվել է՝ 1502

Մեկնաբանություններ