Պենտագոնը կոչ է անում Ճապոնիային և Ավստրալիային պարզաբանել, թե ինչ դեր կստանձնեն, եթե ԱՄՆ-ը և Չինաստանը պատերազմ սկսեն Թայվանի պատճառով՝ հաղորդում է Financial Times-ը։ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունն այս հարցը բարձրացրել է երկու երկրների պաշտպանության նախարարների հետ վերջերս կայացած բանակցությունների ժամանակ։               
 

Հենրիխ Մխիթարյանի մայրը չի ընտրվել ՀՖՖ Գործկոմի կազմում

Հենրիխ Մխիթարյանի մայրը չի ընտրվել ՀՖՖ Գործկոմի կազմում
24.12.2019 | 12:16

Հայաստանի ֆուտբոլի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի մայրը` Մարինա Թաշչյանը, չի ընտրվել ՀՖՖ Գործկոմի կազմում։ «Ես արդեն 40 տարի է՝ ֆուտբոլի մեջ եմ։ Իմ թեկնածությունն առաջադրվել էր «Նորացված Փյունիկի» կողմից և նրանք ամեն ինչ արեցին, որ «Նորացված Փյունիկը» չմասնակցի ընտրություններին։ Երևի, ես նրանց խանգարում եմ ֆուտբոլի մեջ»,- լրագրողների հետ զրույցում ասաց Մարինա Թաշչյանը։ ՀՖՖ նախագահի ընտրության մասին Մարինա Թաշչյանն ասաց. «Սա պայմանավորված էր, այստեղ անելիք չկար։ Սա խայտառակություն է, 40 տարի է՝ ֆուտբոլի մեջ եմ, երբեք նման բան չեմ տեսել»։

Դիտվել է՝ 2378

Մեկնաբանություններ