ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 

ՀՀ ԱԳՆ. Պատերազմի սպառնալիքները չեն կարող ազդել հայկական կողմերի դիրքորոշումների, Արցախի ժողովրդավարության վրա

ՀՀ ԱԳՆ. Պատերազմի սպառնալիքները չեն կարող ազդել հայկական կողմերի դիրքորոշումների, Արցախի ժողովրդավարության վրա
21.05.2020 | 22:19

Պատերազմի սպառնալիքները և ռազմատենչ կեցվածքը՝ լինեն հայտարարությունների, թե միջազգային հանձնառությունների խախտմամբ անցկացվող լայնամասշտաբ զորավարժությունների տեսքով, Ադրբեջանի ոչ կառուցողական դիրքորոշման ավանդական բաղադրիչներն են, որոնք որևէ ազդեցություն չեն կարող ունենալ ղարաբաղյան հիմնահարցում հայկական կողմերի դիրքորոշումների և Արցախում տեղի ունեցող ժողովրդավարական գործընթացների վրա՝ ասել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանի՝ Շուշիում կայանալիք երդմնակալության վերաբերյալ Ադրբեջանի ԱԳՆ-ին ի պատասխան:

«Այնուհանդերձ, դրանք միանշանակորեն վնասում են խաղաղության նպաստող միջավայրի ձևավորմանը, որն անհրաժեշտ է բովանդակային հարցերի դիտարկման համար: Հայաստանը հավատարիմ է հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում», - շեշտել է Նաղդալյանը:

«Եվս մեկ անգամ շնորհավորելով Արցախի ժողովրդին ժողովրդավարական գործընթացների արդյունքում իշխանություն ձևավորելու կապակցությամբ՝ ցանկանում ենք վերահաստատել, որ Հայաստանի Հանրապետությունը կշարունակի սերտորեն համագործակցել խաղաղ գործընթացում Արցախի ժողովրդին ներկայացնող նոր իշխանությունների հետ և այդ համատեքստում հետևողականորեն պաշտպանել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրականացումը՝ առանց որևէ սահմանափակման», - ասված է հաղորդագրությունում:
Ադրբեջանի ԱԳՆ-ն երեկ «սադրանք» է որակել թե Արցախում այս տարի անցկացված ընտրությունները, թե նորընտիր նախագահի երդմնակալությունը՝ պնդելով նաև, թե այդ արարողությանը Հայաստանի վարչապետի մասնակցությունը «սև բիծ է իրեն ժողովրդավար ներկայացնող մարդու վարկի վրա»: «Պատերազմը դեռ ավարտված չէ, և Ադրբեջանն իրեն իրավունք է վերապահում իր տարածքային ամբողջականությունը միջազգայնորեն ճանաչված սահմաններում վերականգնել բոլոր անհրաժեշտ եղանակներով,- հայտարարել է Բաքուն: - Թող ոչ ոք չկասկածի, որ օկուպացված տարածքներն ազատագրվելու են»:

Դիտվել է՝ 3741

Մեկնաբանություններ