Վրաստանի վարչապետ և «Վրացական երազանքի» նախագահ Իրակլի Կոբախիձեն ներկայացրել է կուսակցության քաղխորհրդի հայտարարությունը, որը արձագանքում է Վրաստանի վրա «եվրոպական բյուրոկրատիայի կողմից լայնածավալ, անհիմն և հաճախակի հարձակումներին»։ Նա ընդգծել է, որ ճնշումը վրացական ղեկավարության վրա շարունակվում է, քանի որ «Վրացական երազանք»-ը հրաժարվում է երկրորդ ճակատ բացել Ռուսաստանի դեմ։               
 

Իրանում սկսվել է կորոնավիրուսային վարակի 3-րդ ալիքը

Իրանում սկսվել է կորոնավիրուսային վարակի 3-րդ ալիքը
20.09.2020 | 13:43

Իրանում սկսվել է կորոնավիրուսային համաճարակի երրորդ ալիքը. երկրում վարակման դեպքերի օրական ցուցանիշը գերազանցում է 3000-ը՝ գրում է The Guardian-ը՝ մանրամասնելով, որ փետրվարից վարակի բռնկումից ի վեր ամենաբարձր ցուցանիշն է:

Իրանը եղել է առաջին երկրներից, որտեղ վարակը տարածվել է: Իշխանությունները կարողացել են այն վերահսկման տակ առնել մայիսին, սակայն արդեն հունիսի սկզբին կրկին բախվել են վարակման օրական դեպքերի աճի խնդրին: Իրանի առողջապահության նախարարության վերջին տվյալների համաձայն՝ վերջին 24 ժամում մահացել է 144 մարդ, գրանցվել է վարակման 3045 նոր դեպք: Կորոնավիրուսից Իրանում մահացել է 23 952 մարդ, գրանցվել է վարակման 400 000 դեպք, ենթադրվում է, որ իրական թիվը շատ ավելի մեծ է: Երկրում հակակորոնավիրուսային հարցերով համակարգող Ալիռեզա Զալին հայտարարել է, որ երկիրը շարժվում է դեպի վարակի երրորդ ալիքը և ամենայն հավանականությամբ՝ առաջինը կհարվածի մայրաքաղաք Թեհրանին:


Ըստ ոլորտի փորձագետների՝ երկրում կորոնավիրուսի հետևանքով զոհերի թիվը կարող է հասնել 45 000-ի: Երկրում վերաբացվել են դպրոցներն ու բուհերը, սակայն ծնողներն իրենք պետք է որոշեն՝ ուղարկել երեխաներին, թե ոչ. շատ դեպքերում երեխաները մնում են տանը:

Դիտվել է՝ 2886

Մեկնաբանություններ