ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 

Ողջ գիշեր Ստեփանակերտը ռմբակոծվել է

Ողջ գիշեր Ստեփանակերտը ռմբակոծվել է
07.10.2020 | 16:34

Պարբերաբար հնչում էին օդային տագնապի ձայներ, որոնց հաջորդում էին հարվածները։ Թե ինչ զինատեսակներից էին հարվածները, դեռ ասել հնարավոր չէ, քանի որ պաշտոնական տեղեկություն այդ մասին առայժմ չկա։ Ձայները բավականին ուժգին էին։ Վնասների մասին խոսել դեռ վաղ է։ Երեկ օրվա առաջին կեսը համեմատաբար հանգիստ էր, հրետակոծություններն ու հրթիռային հարվածները վերսկսվել են օրվա երկրորդ կեսից։ Երեկ վնասվել է Արցախի Խարմիր խաչին շատ մոտ գտնվող շենքերից մեկը։


ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նախօրեին նշեց, որ ըստ իրենց տեղեկությունների՝ Ադրբեջանը նպատակ ունի թիրախավորել հիվանդանոցը, վնասներից մեկն էլ հենց հիվանդանոցի տարածքում է եղել։ Ուշ երեկոյան Հայաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը հայտնեց, որ հրթիռակոծվում են Ստեփանակերտն ու Շուշին:

Դիտվել է՝ 1253

Մեկնաբանություններ