Պենտագոնը կոչ է անում Ճապոնիային և Ավստրալիային պարզաբանել, թե ինչ դեր կստանձնեն, եթե ԱՄՆ-ը և Չինաստանը պատերազմ սկսեն Թայվանի պատճառով՝ հաղորդում է Financial Times-ը։ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունն այս հարցը բարձրացրել է երկու երկրների պաշտպանության նախարարների հետ վերջերս կայացած բանակցությունների ժամանակ։               
 

Մխիթարյանի ակումբը նվերներ է ուղարկել Հայաստանում իր երկրպագուների

Մխիթարյանի ակումբը նվերներ է ուղարկել Հայաստանում իր երկրպագուների
10.10.2020 | 12:56

Իտալիայի «Ռոմա» ակումբն իր բարեգործական հիմնադրամի հետ միասին դեսպանության միջոցով նվերներ է ուղարկել հայ երկրպագուներին: Հայաստան է ուղարկվել 117 փաթեթ՝ հռոմեական ակումբի ֆուտբոլային պարագաներով և մարզահագուստով: «Ռոմա»-ն որոշել է աջակցել այն բնակիչներին, որոնք դժվար ժամանակներ են ապրում Լեռնային Ղարաբաղում՝ ռազմական գործողությունների հետ կապված:

«Մենք ցանկանում ենք օգնել երեխաներին, կանանց և տղամարդկանց, որոնք ներկայում գտնվում են շատ ծանր իրավիճակում», - ասել է «Ռոմայի» գործադիր տնօրեն Գվիդո Ֆիեգան: Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի ավագ և հռոմեական թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը շնորհակալություն է հայտնել իր ակումբին այս նախաձեռնության համար։

Դիտվել է՝ 4955

Մեկնաբանություններ