ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 

Նիկոլ Փաշինյան. Աշխարհի հայությունը պետք է պայքարի Արցախի դեմ ահաբեկչական հարձակման դատապարտման և Արցախի անկախության ճանաչման համար

Նիկոլ Փաշինյան. Աշխարհի հայությունը պետք է պայքարի Արցախի դեմ ահաբեկչական հարձակման դատապարտման և Արցախի անկախության ճանաչման համար
11.10.2020 | 14:31

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինայնը ֆեյսբուքի իր էջում Ադրբեջանի կողմից կռվող վարձկանների մասին տեսանյութ է տեղադրել՝ գրելով. «Սա է այսօրվա պատերազմի իրական երեսը։ Թուրք-ադրբեջանական տանդեմը ընդդեմ Արցախի հավաքագրել և գործի է դրել ահաբեկչական ամենատարբեր խմբերի ներկայացուցիչներին։


Աշխարհի հայությունը պայքարի ոչ բռնի, խաղաղ, օրինական միջոցներով պետք է այս աղաղակող փաստը դնի աշխարհի առաջ և կենտրոնանա հետևալ օրակարգի վրա. Արցախի դեմ ահաբեկչական հարձակման դատապարտում և Արցախի անկախության ճանաչում։ Եվ իհարկե՝ բոլոր հնարավոր մեթոդներով աջակցություն Արցախին՝ դիմակայելու այս փորձությանը»,- գրել է Նիկոլ Փաշինյանը։

Դիտվել է՝ 1692

Մեկնաբանություններ