ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 

Լեոնիդ Սլուցկի. Էրդողանի պնդումները չեն նպաստում Ղարաբաղի խնդրի կարգավորմանը

Լեոնիդ Սլուցկի. Էրդողանի պնդումները չեն նպաստում Ղարաբաղի խնդրի կարգավորմանը
18.10.2020 | 21:53

ՌԴ Պետդումայի միջազգային հարաբերությունների հարցերի հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին անդրադարձել է Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի կողմից Հայաստանին, իբր, զենք մատակարարելու մասին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի այսօրվա հայտարարությանը:

«Էրդողանի պնդումները չեն նպաստում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը: Ռուսաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող մնացած երկրները կողմերից և ոչ մեկին չեն աջակցում և ամեն ինչ անում են արյունահեղությունը դադարեցնելու համար»,- հայտարարել է Սլուցկին: Նա հիշեցրել է, որ երեք երկրների լիդերներն ավելի վաղ հանդես են եկել մարտական գործողություններն անհապաղ դադարեցնելու և բանակցությունները վերսկսելու մասին Հայաստանին և Ադրբեջանին հասցեագրված կոչով, իսկ դրանից հետո Մոսկվայում տեղի են ունեցել ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Ջեյհուն Բայրամովի բանակցություններ, և ձեռք է բերվել հրադադարի համաձայնություն: Դումայի հանձնաժողովի ղեկավարի համոզմամբ, անհրաժեշտ է հասնել այդ համաձայնության դրույթների իրագործմանը:


«Այսօր պետք է շարունակել որոնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման քաղաքական-դիվանագիտական ուղիները և հրաժարվել ագրեսիվ հռետորաբանությունից ու փոխադարձ մեղադրանքներից»՝ հայտարարել է Լեոնիդ Սլուցկին:

Դիտվել է՝ 2181

Մեկնաբանություններ