ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 

Դոնալդ Թրամփ. Հայերը լավ մարդիկ են, նախանձում եմ նրանց ոգուն

Դոնալդ Թրամփ. Հայերը լավ մարդիկ են, նախանձում եմ նրանց ոգուն
19.10.2020 | 13:20

ԱՄՆ Նևադա նահանգի Քերսոն քաղաքում հանրահավաքի ժամանակ նախագահ Դոնալդ Թրամփը խոսել է հայերի մասին:

«Հայերը լավ մարդիկ են, սիրում են իրենց երկիրը, նաև` հիանալի գործարարներ, ի դեպ: Երբ ես գալիս էի, ճանապարհին բազմաթիվ հայերի տեսա` գեղեցիկ դրոշներով կանգնած: Ես նախանձում եմ ձեր ոգուն, հայերը հզոր ոգի ունեն իրենց երկրի նկատմամբ: Կաշխատենք ինչ-որ ուղղություններով»,- ասել է Թրամփը` հանրահավաքի բազմության մեջ նկատելով նաև հայկական դրոշներ պարզած ամերիկահայերին: Հազարավոր ամերիկահայ ցուցարարներ նախագահ Դոնալդ Թրամփի բազմաթիվ աջակիցների հետ մեկտեղ հավաքվել էին Կալիֆորնիայի Նյուպորտ Բիչ քաղաքի փողոցներում` այդտեղ մասնավոր հանգանակության մասնակցելու նպատակով ժամանող Թրամփին իրենց բողոքի ձայնը հասցնելու նպատակով: Upi.com-ի փոխանցմամբ` ամերիկահայերը պաստառներ են պարզել` ուշադրություն հրավիրելով Արցախում ընթացող պատերազմի վրա, և պահանջել դադարեցնել ֆինանսական աջակցության տրամադրումն ու զենքի վաճառքը Թուրքիային և Ադրբեջանին:

Դիտվել է՝ 2149

Մեկնաբանություններ